Thursday, July 28, 2011

Թուրքիան «հետեւում է» ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին

News.am. 28-7-2011- Թուրքիան հետեւում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին։ Այս մասին Բաքվում հուլիսի 27-ին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ կայացած հանդիպումից հետո։
«Մեր դիրքորոշումը, մտքերը, կապված Լեռնային Ղարաբաղի թեմայի հետ, այսպիսինն են. եթե ղարաբաղյյան հարցը արյունահոսող վերք է Ադրբեջանի համար, արյունահոսող վերք է նաեւ մեզ համար»,- հայտարարել է նա։
«Մենք այլ կարծիք չենք կարող ունենալ։ Մենք հետեում ենք այդ հարցին եւ մինչեւ վերջ էլ հետեւելու ենք»,- ասել է Էրդողանը։

No comments: