Thursday, July 28, 2011

Հայերին միայն թվում է, թե լուծել են ղարաբաղյան հիմնախնդիրը. Ալիև

Tert.am. 28-7-2011- Հայերին թվում է, թե լուծել են ղարաբաղյան հիմնախնդիրը, սակայն սխալվում են։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է SalamNews–ը, Բաքվում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո կազմակերպված համատեղ ասուլիսին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Լեռնային Ղարաբաղն ադրբեջանական հող է և մնալու է որպես ադրբեջանական տարածք։ Կգա ժամանակը, երբ Ադրբեջանը կամ խաղաղ, կամ էլ ռազմական ճանապարհով կվերականգնի իր իշխանությունը Ղարաբաղի նկատմամբ»,– ասել է Ալիևը։
Անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի՝ օրեր առաջ Ծաղկաձորում հայագիտական առարկաների համահայկական օլիմպիադայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ արած հայտարարությանը՝ Ալիևն ասել է. «Սարգսյանից այլ բան չէի էլ սպասում։ Մի շարք հանդիպումներ եմ ունեցել նրա հետ։ Լավ տեղյակ եմ նրա մտածելակերպին։ Իրականում դա ցուցադրում է Հայաստանի ագրեսիվ էությունը»։

No comments: