Sunday, July 31, 2011

Հիտլերին նման Կիտլեր անունով կատվին բոլորը մերժում են

Tert.am. Մեծ Բրիտանիայում թափառական կենդանիներով զբաղվող կազմակերպության աշխատակիցները չեն կարողանում վեցամսյա կատվի համար տերեր գտնել, քանի որ այն նման է Ադոլֆ Շիկլգրուբերին (Հիտլեր):
Ֆյուրերին նմանության պատճառով աշխատողները կատվին անվանել են Կիտլեր, հաղորդում է Vesti.kz-ն:
«Կիտլերը հրաշալի փիսիկ է, որը մեծ երջանկություն կբերի ցանկացած ընտանիքին: Կատուն այնպիսին է, ինչպիսին մնացյալ բոլոր կենդանիներն են»,-ասել է թափառական կենդանիներով զբաղվող կազմակերպության ներկայացուցիչը:

No comments: