Հիշեցնենք, որ օրերս իրանական «արաննյուզ.իռ» կայքը, քննադատելով իսլամի հարցում Ադրբեջանի ղեկավարության վարած երկակի քաղաքանությունը, գրել էր. «Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) նիստի ընթացքում մի կողմից նշում է, որ իր երկիրը կաջակցի ԻՀԿ երկրներին` կանխարգելելու հակակրոնական որևէ գործողություն, իսկ մյուս կողմից հենց իր երկրում պետական պաշտոնյաների կողմից վարվում է հակաիսլամական քաղաքականություն»:
Նկատենք, որ իրանցի բարձրաստիճան հոգևորականներն Ադրբեջանում թե հեջաբի արգելման, թե կրոնական գործիչների ձերբակալման և թե մզկիթների քանդման գործընթացի վերաբերյալ հաճախ են հանդես գալիս շատ խիստ քննադատական հայտարարություններով:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment