Wednesday, July 13, 2011

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան ճեմարանը ընդունելություն է հայտարարում

News.am. 13-7-2011- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանը (աստվածաբանական համալսարան) 2011 - 2012 թթ. ուսումնական տարվա ընդունելություն է սկսում:
Աստվածաբանական համալսարան կարող են ընդունվել ՀՀ եւ այլ երկրների մինչեւ 21 տարեկան քաղաքացիներ, որոնք ունեն միջնակարգ (կամ ավելի բարձր) կրթություն եւ զավակն են Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու եւ որոնք հաջողությամբ կհանձնեն ընդունելության քննություններ հետեւյալ առարկաներից.
1. Հայոց լեզու (գրավոր, հարցարան)
2. Հայ գրականություն (բանավոր)
3. Հայոց պատմություն (բանավոր)
4. Երաժշտություն (երգեցողություն, լսողական ընդունակություն, ռիթմի զգացողություն)
5. Օտար լեզու (անգլերեն` ստուգարք):
Նախքան քննությունները դիմորդները ճեմարանի տեսչության հետ ճանաչողական բնույթի զրույց կունենան հետեւյալ նյութերի շուրջ.
1. Սուրբ Գրքի իմացություն,
2. Հայ Եկեղեցու պատմության մասին գիտելիքներ,
3. Եկեղեցական փորձառություն,
4. Ինքնաարտահայտվելու կարողություն:

Դիմումները եւ ներքոհիշյալ փաստաթղթերը տրվում են Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչի անունով.

1. Դիմում
2. Միջնակարգ (կամ ավելի բարձր) կրթության վկայական
3. Բնութագիր (դպրոցի տնօրենից)
4. Զինվորական դրության մասին փաստաթուղթ (բնօրինակը)
5. Բժշկական վավերացման տեղեկանք (086 ձեւ)
6. Երկու լուսանկար 3 X 4 չափի
7. Անձնագրի պատճեն
8. Ինքնակենսագրություն
9. Երաշխավորագիր թեմի առաջնորդից կամ շրջանի հոգեւոր հովվից
10. Տեղեկանք բնակավայրից
11. Մկրտության վկայական:

Փաստաթղթերը անձամբ ներկայացնել Գեւորգյան հոգեւոր ճեմարանի քարտուղարություն:

No comments: