Thursday, July 28, 2011

Հայազն երիտասարդները կհորդորեն Սեֆիլյանին անձամբ դիմել իշխանություններին

Հայազն երիտասարդների միաբանությունը հուլիսի 29-ին կազմակերպում է հանդիպում Ժիրայր Սեֆիլյանի հետ: Հանդիպման ընթացքում կներկայացվեն Միաբանության տարած աշխատանքները Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու ուղղությամբ, դրանց արդյունքները, ապա նախատեսվում է հարց ու պատասխան ներկաների և հրամանատարի միջև: Կներդրվեն բոլոր ջանքերը՝ հորդորելու արցախյան հերոսին վեր կանգնել իր որդեգրած դիրքորոշումից և ևս մեկ անգամ անձամբ դիմել իշխանություններին՝ սեփական հայրենիքի քաղաքացիություն ստանալու համար:
Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարի ծննդյան 44-ամյակին ընդառաջ Միաբանությունը կազմակերպել էր ստորագրահավաք, և հավաքված շուրջ 13 հազար ստորագրություններով նամակ էր հանձնել Սերժ Սարգսյանի նստավայր` Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու խնդրանքով: Նստավայրից ստացված գրավոր պատասխանում ասվում է, որ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն:

No comments: