Wednesday, July 27, 2011

Թուրքիան ձեռք կբերի ամերիկյան ռազմական բեռնատար ուղղաթիռներ

Panorama.am. 27-7-2011- Թուրքիան ձեռք է բերում ծանր բեռնատար ուղղաթիռներ: Թուրքական «Haber3» լրատվական կայքի տեղեկացմամբ` Անկարայի և ամերիկյան «Boeing» ընկերության միջև համաձայնություն է ձեռք բերվել Թուրքիայի զինված ուժերի համար 400 մլն դոլար արժողությամբ 6 միավոր «CH-47S Chinook» մոդելի ռազմական ուղղաթիռներ գնելու վերաբերյալ:
Նշենք, որ մինչև այժմ թուրքական բանակում կիրառվում էին «Blackhawk և Cougar» բեռնատար ռազմական ուղղաթիռներ, որոնց բեռնատարողությունը համեմատաբար փոքր է: Ձեռք բերվելիք ուղղաթիռներից 5-ը նախատեսվում է հանձնել ցամաքային զորքերին, 1-ը` հատուկ նշանակության ուժերի հրամանատարությանը: Մի քանի տարի նման ուղղաթիռների ձեռքբերման համար Թուրքիան մրցույթ էր հայտարարում, սակայն տարբեր պատճառներով վերջնական որոշումը հետաձգվում էր:

No comments: