Tuesday, July 12, 2011

Թույլ չենք տալու որևէ ոչ հայանպաստ լուծում. ՀՀԿ պատգամավոր

Tert.am. 12-7-2011- ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն այսօր «Ժառանգության» քարտուղար Կարինե Հակոբյանի հետ համատեղ ասուլիսում անդրադարձավ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին՝ չհամաձայնելով այն դիտարկմանը, թե գործընթացը գաղտնի է պահվում։ Պատգամավորը նշեց, որ կարգավորման ամբողջ գործընթացը, այդ թվում՝ խնդրի լուծման համար առաջարկված 3 սկզբունքները, հայտնի են թե հայ հասարակությանը, թե միջազգային հանրությանը։
«Որևէ ոչ հայանպաստ լուծում ես չեմ սպասում, որովհետև այսօր բանակցության մեջ ներգրավված են այնպիսի մարդիկ, ովքեր մեծ ավանդ ունեն Լեռնային Ղարաբաղի հերոսամարտի, բանակցությունների ամբողջ ընթացքին՝ սկսած առաջին օրվանից։ Չենք զիջում ու չենք գնում զիջումների, որը հարուցում է նաև Ադրբեջանի դժգոհությունը, և դա նրա վկայությունն է, որ մենք թույլ չենք տալու որևէ ոչ հայանպաստ լուծում»,– հայտարարեց Սահակյանը։

No comments: