Tuesday, July 12, 2011

Թուրքիայի` ԵՄ-ին անդամագրվելու գործընթացում դժվարին ժամանակներ են

 Panorama.am. 12-7-2011- «The National» պարբերականի փոխանցմամբ, Գերմանիայի և Ֆրանսիայի բնակչության 60 տոկոսը դեմ է արտահայտվել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամագրվելուն:
Գերմանիայի և Ֆրանսիայի քաղաքացիները բերել են մի շարք փաստարկներ այն հարցի կապակցությամբ, որ Թուրքիան չի կարող դառնալ ԵՄ անդամ: Առաջինն այն է, որ Թուրքիայում գրեթե առաջընթաց չկա մարդու իրավունքների բնագավառում, երկրորդը` Թուրքիան շարունակում է ճնշում գործադրել քրդերի վրա, երրորդը`Թուրքիան անհրաժեշտ քայլեր չի կատարում Կիպրոսի խնդրի կարգավորման գործում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար Դ' Էստենը հայտարարել էր, որ «Թուրքիան չի կարող դառնալ Եվրամիության անդամ, քանի որ դա նրա տեղը չէ»:
Նախորդիվ` Կ. Կարասկանչանով. Թուրքիան չի կարող ԵՄ անդամ դառնալ

No comments: