Thursday, July 28, 2011

Շաքարյան. Թուրքերի մեջ միշտ կա վախ, որ հայերը վաղ թե ուշ փորձելու են Արևմտյան Հայաստանը վերցնել

«Թուրքերի մեջ միշտ կա վախ, որ հայերը վաղ թե ուշ փորձելու են Արևմտյան Հայաստանն այս կամ այն կերպ վերցնել: Ուստի Սարգսյանի խոսքը մեկնաբանվեց այնպես, որ Հայաստանը շարունակում է երիտասարդ սերունդներին պատրաստել տարածքները հետ վերցնելու ուղղությամբ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Ծաղկաձորում աշակերտներից մեի հարցին ի պատասխան հնչեցրած հայտարարությանն ու դրան հետևած թուրքական կողմի արձագանքներին, նման տեսակետ հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը:
Բանախոսի կարծիքով, սա պարզապես առիթ էր, օգտագործելու նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը, որպեսզի աշխարհին ցույց տան, որ հայերն իրենց երիտասարդ սերնդին մեծացնում են քենի և ատելության մթնոլորտում, հայերը վատն են, հայերը պատերազմ են քարոզում:
«Սա փորձ է Հայաստանի իմիջն ավելի բացասական ներկայացնելու միջազգային հանրությանը»,-ասաց նա:


No comments: