Tuesday, July 26, 2011

Թուրքական թերթը անդրադարձել է Ստեփանակերտի օդանավակայանին

«Լրագիր» 26-7-2011- Թուրքական Հյուրրիյեթ թերթը հաղորդում է, որ թուրքական Դեմիրցի Մակինա ընկերությունը մետաղական հումք է ապահովել Լեռնային Ղարաբաղի օդանավակայանի կառուցման ընթացիկ աշխատանքների համար, ասել է Դմիտրի Ատբաշյանը, ով Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական ավիացիայի վարչության պետն է:
Դեմիրցի Մակինայի սեփականատերերից մեկը` Մուհամադ Դեմիրցին ասել է, թե իրենք ուղղակիորեն Հայաստանին կամ Ղարաբաղին ոչինչ չեն վաճառել: Կարող է պատահել, որ այն երկրներից մեկը, ում Թուրքիան վաճառել է հումք, այն վերավաճառել է Հայաստանին, ասում է նա:
Դմիտրի Ատբաշյանն ասում է, որ բացի հարմար գներից, այլ պատճառ չկա, այն բանի համար, որ թուրքական արտադրանք է ընտրվել օդանավակայանի կառուցման համար: “Մենք հումք գնել ենք ոչ միայն Թուրքիայից, այլ նաև շատ այլ երկրներից, որպեսզի կարողանանք օդանավակայանը միջազգային ստանդարտներին համապատասխան կառուցել: Մենք չենք հասկանում, թե ինչու է Դեմիրցի Մակինան այդքան հաճախ հիշատակվում և ինչու է հարցը տեղափոխվել քաղաքական տիրույթ”:
“Մենք չենք կարող այսպիսի առևտրային գործարք կատարել, այն դեպքում, երբ մեր հարազատի իրավունքները ոտնահարվում են”, ասել է Դեմիրցին:
Ատբաշյանը հերքել է այն լուրերը, որ օդանավակայանի բացումը հետաձգվում է միջազգային ճնշման պատճառով: Նա նաև ասել է, թե հույսով են Ստեփանակերտի օդանավակայանը միջազգային կարգավիճակ ձեռք կբերի, այնպես ինչպես Կիպրոսինը, գրում է Հյուրրիյեթը:

No comments: