Ըստ թերթի, դա կապված է այն բանի հետ, որ Ռուսաստանը կարող է որոշում կայացնել սառեցնել Սեւ ծովի հատակով անցնելիք “Հարավային հոսք” գազամուղի շինարարությունը, որը պետք է անցնի Թուրքիայի տարածքով եւ ռուսական գազը արտահանի Եվրոպա: Թերթը գրում է, որ Ռուսաստանը “Հարավային հոսքի” իրականացումը կարող է սառեցնել այդ նախագծի հետ կապված բանակցությունում ուրքիայի հետ առկա խնդիրների պատճառով: Իսկ արտահանման հզորությունները Ռուսաստանը ծրագրում է ավելացնել հենց “Հյուսիսային հոսքի” հոսքի միջոցով:
“Մանրամասների մասին դեռ խոսք չի գնում: Մեզ համար գլխավորը գերմանացիների կարծիքն իմանալն ու քաղաքական աջակցություն ստանալն է”, Կոմերսանտին ասել է աղբյուրը: Նա ասել է, որ թուրքերի համար կարեւորը ոչ թե տրանզիտային շահն է, այլ աշխարհաքաղաքական շահը, որպեսզի Թուրքիան դառնա Եվրոպայի գազի մատակարարման գլխավոր հանգույց, եւ այդ իսկ պատճառով թուրքերը կարող են դեռ երկար բանակցել իրենց հետ եւ նպաստավոր պայմաններ կորզել:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment