«Ակնկալում ենք, որ նախագահ Մեդվեդեւի առաջարկությանը պաշտոնական Բաքվի պատասխանը կբերի Ադրբեջանի արտգործնախարարը»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին ՌԴ նախագահի առաջարկություններն ու անձնական ուղերձը փոխանցել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` վերջերս տարածաշրջան կատարած այցի ընթացքում:
Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները հունիսի 24-ին Կազանում կայացած հանդիպմանը քննարկել էին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքները: Վերջին երեք տարվա ընթացքում 9-րդ հանդիպումն ավարտվել էր առանց հիմնարար սկզբունքների շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման: Համատեղ հայտարարությամբ կողմերը միայն արձանագրել էին այդ նպատակին հասնելու ճանապարհին առկա առաջընթացը:
No comments:
Post a Comment