Thursday, July 14, 2011

ՀՀ նախագահ. Մենք ողջունում ենք բոլոր շահագրգիռ երկրների ներգրավվածությունը` Կովկասում խաղաղության ամրապնդման գործում

News.am. 13-7-2011- Հայաստանը ողջունում է բոլոր շահագրգիռ երկրների եւ ուժերի դրական ներգրավվածությունը Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման գործում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Image.ua հանդեսին տված հարցազրույցում:
«Առավել եւս դա վերաբերում է Ուկրաինային, որն ավանդական գործընկեր է տարածաշրջանի բոլոր երկրների համար: Հարավային Կովկասն, անխոս, բարդ տարածաշրջան է, քանի որ իրավիճակը բարդանում է մի քանի չկարգավորված եւ ձգձգված հակամարտություններով: Ուստի միշտ պետք է հիշել Հիպոկրատի պատվիրանը` «Մի’ վնասիր»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:
Հայաստանի նախագահը հիշեցրել է տարածաշրջանում լարվածությունը սրելու հավանականությունը թույլ չտալու եւ կանխելու անհրաժեշտությունը, քանի որ սրման հետեւանքները, ինչպես ցույց է տվել ոչ վաղ անցյալի փորձը, կարող են աղետալի լինել: «Բայց անգամ այդ բարդ պայմաններում պետք է աստիճանաբար պատրաստվել խաղաղության, ոչ միայն քաղաքականությունը, այլեւ տնտեսությունը դնել խաղաղ ժամանկների ռելսերի վրա»,- ասել է Սերժ Սարգսյանը:

No comments: