Wednesday, July 20, 2011

Ադրբեջանը շարունակում է Մադրիդյան առաջարկություններից ձերբազատվելու իր մոլուցքը. ՀՀԿ-ական պատգամավոր

News.am. 20-7-2011- «Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի վերջին գոհարներն, ի դեմս «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցի, Կազանյան հանդիպումից ի վեր ադրբեջանական իշխանությունների ամեն գնով մադրիդյան առաջարկություններից ձերբազատվելու մոլուցքի տրամաբանական շարունակությունն են»- մեկնաբանելով Արազ Ազիմովի հայտարարությունները, լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը:
Նա նշեց, թե հատկանշական է, որ Ազիմովի հայտարարությունները` կապված ադրբեջանական «մաքսիմալ զիջումների», ՀՀ տարածքում ռուսական ռազմաբազայի տեղակայման՝ որպես Ադրբեջանի համար հնարավոր սպառնալիքի, ինչպես նաեւ ռուսաստանյան միջնորդությունից դժգոհ լինելու մասին երեւան են գալիս բանակցություններում առաջընթաց արձանագրելու Ռուսաստանի ակտիվ ջանքերի, իր անմիջական ղեկավարի Մոսկվա կատարած այցելության, եւ մյուս համանախագահների Ռուսաստանի ջանքերը լիովին սատարելու մասին հավաստումների ֆոնի վրա, ինչը մերկացնում է ադրբեջանական կողմի իրական ցանկությունները:
«Այս առումով նաեւ հիշարժան է 13 ամյա պայթած աղջնակի պատմությունը, որը այնքան էժանագին սադրանք է, որին անդրադառնալով նույնիսկ ՌԴ ԱԳ նախարարը իր ադրբեջանցի գործընկերոջ հուզախառն լացուկոծից հետո, ասաց, որ որկաումներ տալը կարելի է միայն համապատասխան քննությունից եւ դատարանի որոշումից հետո, ինչը մեղմ ասած ասած նշանակում է ձեններդ կտրեք, նստեք տեղներդ, հիմարություններով մի զբաղվեք:

Իսկ այդ աղջնակի մահվան հետ կապված, եթե նման բան իրոք կա, ապա կարծում եմ տեղի է ունեցել հետեւյալը, ինչը, ցավոք սրտի, հաճախ է պատահում հակամարտության գոտիներում: Երեխաները խաղալիս ական կամ նռնակ են գտել, բերել տուն, եւ անզգուշության հետեւանքով այն պայթել է, ինչն է ողբերգության պատճառ է դարձել:

Պնդել, թե ռումբը փափուկ խաղաղալիքի (թրջվող նյութի) մեջ մի քանի կիլոմետր ջրով ճանապարհ է կտրել, ոչ մի բանի չի դիպչել, պահպանել է իր հատկությունները, ապա տանը միայն պայթել, առնվազն տխմարություն է, ինչը, սակայն, բոնորոշ է ադրբեջանական քարոզչությանը»,- եզրափակեց Հովհաննես Սահակյանը:

No comments: