Wednesday, July 20, 2011

Կիպրոս պետություն գոյություն չունի. Էրդողան

Tert.am. 20-7-2011- Կիպրոս կոչված պետություն գոյություն չունի: Այս մասին, ինչպես գրում է թուրքական «Վաթան» օրաթերթը, հայտարարել է այցով Կիպրոսի հյուսիսային հատվածում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Ներկա պահին Կիպրոս կոչված պետություն գոյություն չունի: Գոյություն ունի հարավային Կիպրոսի հունական վարչակազմ և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն»,- ասել է Էրդողանը:
Նշենք, որ Էրդողանին Կիպրոսի թուրքական հատվածում դիմավորել են բողոքի ակցիաներով: Իրավապահները փորձել են ցրել բողոքի ակցիան, ինչի արդյունքում բախում է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև: Կան ձերբակալվածներ:

No comments: