Thursday, July 14, 2011

Օբաման շնորհակալություն է հայտնել Լավրովին Ղարաբաղի համար

Tert.am. 14-7-2011- Այցով Վաշինգտոնում գտնվող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է ԱՄՆ–ի նախագահ Բարաք Օբամայի հետ։
Ինչպես տեղեկացնում է «ԱՊԱ»–ն, հանդիպման ընթացքում այլ հարցերի թվում քննարկվել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը։
Բարաք Օբաման շնորհակալություն է հայտնել Սերգեյ Լավրովին՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ գործադրած ջանքերի համար։ Նա հատուկ ընդգծել է ԱՄՆ–ի պարտավորությունը շրջանակային համաձայնագրում որոշակի ձեռքբերումների հարցում։

No comments: