Thursday, July 14, 2011

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը խորհրդակցություններ կանցկացնեն Իրանի միջուկային խնդրի վերաբերյալ

News.am. 14-7-2011- ԱՄՆ-ը փորձագետների խումբ կուղարկի Ռուսաստան` Իրանի միջուկային խնդրի կարգավորման ծրագիրը մանրամասն քննարկելու համար: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, հաղորդում է «Վեստի.ռու»-ն:
Նրա խոսքով` ԱՄՆ կառավարությունը փորձագետների խումբ կուղարկի` ռուսաստանցի մասնագետների հետ խորհրդակցելու եւ «քննարկելու այն ճանպարհները, որոնցով մենք կարող ենք առաջ շարժվել»: Քլինթոնը նշել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն միեւնույն նպատակը ունեն` թույլ չտալ, որ Իրանը միջուկային զեոնք ունենա: «Եվ մենք աշխատում ենք մյուսների հետ` կանխելու համար Իրանի կողմից միջուկային սպառազինության ստեղծումը»,-հայտարարել է պետքարտուղարը:
Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարարն աշխատանքային այցով Վաշինգտոնում էր հուլիսի 11-13-ը:

No comments: