Thursday, July 28, 2011

Ներողություն կխնդրի՞ Իսրայելը Թուրքիայից

News.am. 27-7-2011- Իսրայելում ընթանում է ռազմավարական ֆորումի նախարարների հատուկ նիստը, որում լուծվում է այն հարցը, թե ներողություն կխնդրի՞ արդյոք Իսրայելը Թուրքիայից «Մարմարա» նավի վրա տեղի ունեցած բախման համար, որի ընթացքում զոհվել էր Թուրքիայի 9 քաղաքացի։

«Կուրսորը» հայտնում է, որ «ութնյակի» ռազմավարական ֆորումի նախարարների կարծիքներն այս առումով կիսվում են։ Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբեմանը եւ ռազմավարական կանխատեսման նախարար Մոշե Յավլոնը դեմ են ներողությանը, այն դեպքում, երբ Պնախարար Էհուդ Բարաքը եւ հետախուզության ղեկավար Դան Մերիդորը հակված են ներողություն խնդրել Անկարայից։
Նշենք, որ 2010-ի մայիսի 31-ին Իսրայելական զինված ուժերը գրոհով վերցրել էին Գազայի հատված օգնություն տանող թուրքական նավերը։
Գործողությունների ընթացքում «Մավի Մարմարա» նավի վրա սպանվել էր Թուրքիայի 8 քաղաքացի եւ ազգությամբ թուրք 1 ԱՄՆ քաղաքացի։

No comments: