Wednesday, July 13, 2011

Հեյդար Ալիևի հորեղբոր թոռը բողոքում է. Ալիևները չեն ընդունում իր հետ արյունակցական կապը

Panorama.am. 13-7-2011- Բաքվում բանվորությամբ ընտանիք պահող Սաթթար Ալիևը «Ազադլիգ» թերթին հղած նամակում հայտնել է, որ ինքը «հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիևի հարազատ հորեղբայր Գամզալի Ալիևի թոռն է»:
Նրա խոսքով` իր հայրը` Գամզալի Ալիևն ու Հեյդար Ալիևի հայրը` Ալիռզա Ալիևը, հարազատ եղբայրներ են: Մինչև 1915 թ-ը (1915 թվականին թուրքերի կողմից Օսմանյան կայսրությունում տեղի է ունեցել հայերի մասսայական ջարդ.մոտ 1.5 միլլիոն հայ զոհ է գնացել թուրքի յաթաղանին) նրանք բնակվել են Հայաստանի Սիսիանի շրջանում: Այնուհետև իրենք տեղափոխվել են Ղարաբաղ, իսկ նրա հորեղբայրը` Ալիռզա Ալիևը, նույն տարում տեղափոխվել է Նախիջևան:
«Վերջինս պատմում է, որ այն ժամանակվանից Ալիռզա Ալիևի ընտանիքի հետ իրենց կապերը կտրվել են: Նա նշում է, որ այդ կապերը թեթևակի պահպանվել էին Հեյդար Ալիևի մեծ եղբոր` Հասան Ալիևի հետ, սակայն նրա մահվանից հետո Ալիև նախնիների հետնորդների միջև կապերն իսպառ վերանում են:
«Ես չգիտեմ` արդյոք Հասան Ալիևն իր ընտանիքին պատմել է մեր գոյության մասին, թե ոչ, սակայն, ղարաբաղյան հակամարտությունը սկսվելուց հետո, երբ մենք եկանք Բաքու և փորձեցինք վերականգնել հարազատական կապերը, ոչինչ չստացվեց: Հեյդար Ալիևի, նրանից հետո էլ Իլհամ Ալիևի իշխանության գլուխ անցնելուց հետո ես բազմիցս նամակ եմ հղել նրանց` մեր հարազատական կապերը վերականգնելու համար, սակայն այդպես էլ ոչ մի պատասխան չեմ ստացել: Ես ոչինչ չեմ ուզում, ցանկանում եմ վերականգնել միայն մեր հարազատական կապերը», -ասում է Ս.Ալիևը:
«Նրա կարծիքով, իր գրած նամակները չեն հասել ոչ Ալիև ավագին, ոչ էլ Ալիև կրտսերին, և այդ պատճառով, դիմել է թերթին, որպեսզի իրենց ընտանիքի մասին երկրի ղեկավարին պատմի մեր միջոցով: Ս.Ալիևն ասում է, որ իր պատմածները ճշմարտություն է, ինչը կարող են ստուգել արխիվներում պահվող նյութերով»,- գրում է «Ազադլիգը»:

No comments: