Wednesday, July 20, 2011

ՀՀ ԱԳՆ–ն չի մանրամասնում

7or.am. 20-7-2011- 2012թ. hուլիս 8–ին Երևանում կայացած Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսին Էդվարդ Նալբանդյանն ասել էր, որ եթե Ադրբեջանը հանի Կազանի իր տասը առաջարկները, ապա առաջընթացը հնարավոր կլինի։
ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանին «7օր»–ը գրավոր հարցում է ուղարկել՝ հետաքրքվելով. «Կոնկրետ ի՞նչ 10 առաջարկներ է Ադրբեջանն առաջ քաշել»։
Ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ–ից «7օր»–ին փոխանցել են՝ քանի որ բանակցությունները խորհրդապահ են, իրենք այլ բան ավելացնել, քան նախկինում է ասվել, չեն կարող։

No comments: