Tuesday, July 19, 2011

Հայաստանը` Իրան–Թուրքիա–Ադրբեջան համագործակցության հնարավոր մասնակի՞ց

Tert.am. 19-7-2011- Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցային ձևաչափն ի հաշիվ Հայաստանի կարող է ընդլայնվել։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է SalamNews–ը, հայտարարել է Բաքվում Իրանի դեսպան Մուհամեդ Բագիր Բահրամին։
«Ապագայում հնարավոր է` քննարկվի նաև հայկական կողմի մասնակցությունը հանդիպմանը»,– ասել է իրանցի դիվանագետը։
Ընթացիկ տարվա ապրիլի 16-ին Իրանի Ուրմիա քաղաքում հանդիպում էր տեղի ունեցել Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև։ Հանդիպմանը արտգործնախարարներն ընդունել էին 9 կետից բաղկացած Ուրմիայի հռչակագիրը։ Այդ փաստաթղթում տեղ են գտել այնպիսի հարցեր, ինչպիսիք են, օրինակ, տնտեսության համալիր զարգացումը, զբոսաշրջության ոլորտում կապերի ընդլայնումը, գիտությունն ու մշակույթը, հակամարտությունների կարգավորումը և այլն։
Ուրմիայում արտգործնախարարները պայմանավորվածություն էին ձեռք բերել նաև հերթական հանդիպումն անցկացնել հոկտեմբերին Նախիջևանում։

No comments: