Saturday, July 16, 2011

Համանախագահները գալիս են Երևան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) Բաքվից մեկնել են Երևան։ Այս մասին տեղեկացնում է «ԱՊԱ» գործակալությունը։
Բաքվի միջազգային օդանավակայանում Բեռնար Ֆասիեին մանրամասներ չի ներկայացրել Ադրբեջանում տեղի ունեցած հանդիպումների մասին՝ նշելով, որ տարածաշրջանային այցն առայժմ ավարտված չէ։ Ֆասիեն նշել է նաև, որ այցելություններից հետո իրենք հանդս կգան համատեղ հայտարարությամբ։
Ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն, ընդգծելով, որ ԱՄՆ–ն ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման կողմնակից է, ասել է. «Միացյալ Նահանգները ջանքեր է գործադրել այդ ուղղությամբ»։

No comments: