Saturday, July 16, 2011

Պաղեստինի Դեսպան. Ադրբեջանը կշարունակի աջակցել Պաղեստինին իբրև անկախ պետություն

Panorama.am. 16-7-2011- «Ադրբեջանի դիրքորոշումը Պաղեստինի հարցում սկզբունքային է և միանշանակ: Այն ներառում է պատմականորեն եկող քաղաքական միասնությունը և միանգամայն համընկնում է Պաղեստին պետության դիրքորոշման հետ»,-այս մասին հայտարարել է Ադրբեջանում Պաղեստինի դեսպան Նասիր Աբդուլ Քերիմը, «SalamNews» գործակալությանը տված հարցազրույցում:
Դեսպանը նշել է, որ Մահմուդ Աբբասի` Ադրբեջան կատարած այցի ժամանակ, Իլհամ Ալիևը Մահմուդ Աբբասին հայտնել է ադրբեջանական կողմի դիրքորոշման մասին պաղեստինա-իսրայելական հակամարտության շուրջ:
Ըստ Դեսպանի, Ալիևը ասել է հետևյալ խոսքերը.«Ադրբեջանը կշարունակի աջակցել Պաղեստինին իբրև անկախ պետություն: Երբ, մոտ ժամանակներս, Պաղեստին պետությունը, որի մայրաքաղաքը կլինի Արևելյան Երուսաղեմը, կհռչակի իր անկախությունը, Ադրբեջանը կկանգնի Պաղեստինի կողքին»:
Դեսպանը ասաց, որ Ալիևը մեկ անգամ ևս շեշտել է, որ Պաղեստինի ժողովուրդը ճիշտ է իր իրավունքների պաշտպանության հարցում և, որ Ադրբեջանը այդ հարցում սատարում է և մշտապես կսատարի պաղեստինի ժողովրդին:
Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի հրամանագիր է ստորագրել, որով հաստատվել է Ադրբեջանի ԱԳՆ և Պաղեստինի պետության միջև Բաքվում Պաղեստինի դեսպանատան գործունեությանը նյութա-տեխնիկական օգնություն ցուցաբերելու մասին համաձայնագիրը: Ինչի կապակցությամբ, Իսրայելի ԱԳՆ-ն հեռագիր է ուղարկել Ադրբեջան, հեռագրում մասնավորապես ասվում է. «Եթե պաշտոնական Բաքուն Պաղեստինի հետ կապված քաղաքականությունը չվերանայի, Իսրայելը նույն քայլերը կարող է ցուցադրել նաև Լեռնային Ղարաբաղի հարցում` անտեսելով Բաքվի հետ բարեկամական հարաբերությունները»:

No comments: