Monday, July 18, 2011

Սիբիլ Փեքթորոսօղլու. Թուրքիայում հայերենի պահպանման համար հնարավոր ամեն բան կանեմ

Panorama.am. 18-7-2011- Թուրքիայի հայազգի երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլուն, ում կատարմամբ առաջին հայերեն երգը վերջին ժամանակներս հայտնվեց Թուրքիայի առաջատար երաժշտական հեռուստաալիքների եթերում, թուրքական «Սաբահ» (Sabah) պարբերականի հետ զրույցում ասել է. «Թուրքական հեռուստաընկերության եթերում իմ տեսահոլովակը տեսնելն ինձ շատ երջանկացրեց. Հնարավոր ամեն բան կանեմ, որպեսզի այս հողերին հարազատ հայերենը պահպանվի: Երազում եմ մի օր Անիի ավերակներում հարյուրամյա հայկական ժողովրդական մի երգ կատարել»:
Խոսելով Թուրքիայում իր գործունեության մասին` հայազգի երգչուհին պատմում է. «Հայաստանցիների համար էլ սա լավ անակնկալ էր: Եթե նախկինում հայկական երգերի տեսաերիզները ԱՄՆ-ից կամ Հայաստանից էինք այստեղ բերում, ապա հիմա ինքներս ենք այստեղից ուղարկում»:
Հիշեցնենք, որ վերջերս Թուրքիայի երաժշտական հեռուստաալիքների և TRT-ի եթերում առաջին անգամ հայտնվել է Սիբիլ Փեքթորոսօղլուի կատարմամբ մեծանուն հայ բանաստեղծ Հովհաննես Շիրազի «Նամակ» ստեղծագործության խոսքերի հիման վրա գրված համանուն երգի տեսահոլովակը:

No comments: