Thursday, July 28, 2011

Թուրքերի հիստերիան շինծու է. Շավարշ Քոչարյան

Tert.am. 27-7-2011- Սերժ Սարգսյանի խոսքերի առնչությամբ թուրքերի բարձրացրած հիստերիան շինծու է: Այս մասին ասել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի վարչապետի և Թուրքիայի ԱԳՆ-ի քննադատությունը Սերժ Սարգսյանի` Ծաղկաձորում Համահայկական 5-րդ օլիմպիադայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ սփյուռքահայ երիտասարդի կողմից հնչեցված հարցին տրված պատասխանի վերաբերյալ:
«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ թուրքերն ուղղակի չեն կարդացել հարցի ամբողջական պատասխանը կամ պարզապես միահամուռ ասում են այն, ինչ ուզում են ասել` կառչելով խոսքի հատվածներից: Իրականում նման հարցին ՀՀ Նախագահի պատասխանը լուրջ, համակողմանի և շատ կշռադատված պատասխան է, որը եթե չեն ընկալում Թուրքիայում, ուրեմն պարզապես դա իրենց պետք չէ: Ամեն դեպքում բարձրացված հիստերիան ոչ միայն շինծու է, այլև եզրակացությունների տեղիք պետք է տա շատերին»:

No comments: