Wednesday, July 20, 2011

«Չորրորդ ինքնիշխանություն». Արթուր Աղաբեկյանը որդուն ազատեց բանակից ու ուղարկեց արտասահման

Երեկ լրատվամիջոցները, ինչպես նաև սոցիալական կայքերը ողողված էին տեղեկություններով, որ Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում շրջված ԼՂՀ ՊԲ «ԳԱԶ 33081» (Սադկո) մակնիշի ավտոմեքենայի մեջ է եղել նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի որդին՝ Արթուր Օհանյանը, որը ԼՂՀ Պաշտպանության բանակի զորամասերից մեկի գումարտակի շտաբի պետն է։ […]
Ֆեյսբուք սոցիալական ցանցում զարմանալի իրարանցում էր սկսվել այն առիթով, որ նախարարն, իր որդուն ուղարկել է ծառայության։ Անկեղծ ասած, անհասկանալի է այս զարմանքը, բայց միաժամանակ՝ փաստ։ Բազմաթիվ քննարկումները, որոնք ի դեպ՝ Սեյրան Օհանյանին դրական ներկայացնելու փորձեր էին, նաև բավականին ինֆորմացիոն էին։ Օրինակ, քննարկումներից մեկում արձանագրված էր. «Ամեն դեպքում Սեյրան Օհանյանը մի աստիճանով բարձրացավ հանրության աչքին։ Իսկապես կարող էր ընդհանրապես ազատել ծառայությունից, և ոչ մեկը ոչինչ չէր կարող ասել։ Օրինակ, գեներալ Արթուր Աղաբեկյանը իր որդուն տարկետում դասավորեց և ուղարկեց արտասահման սովորելու։ Ես կարծում եմ՝ առաջին օրինակն ավելի դրական է»։

No comments: