Sunday, July 17, 2011

Հիլարին սկսել է չհասկանալ

Mardik.am. 16.07.2011- ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլիթոնը հայտարարել է, որ չափազանց անհանգստացած է, որ ԵՄ անդամակցել ցանկացող Թուրքիայում ճնշվում է ԶԼՄ-ների ազատությունը: Ստամբուլ կատարած այցի ընթացքում, նա կոչ է արել Անկարային շտապ միջոցներ ձեռնարկել ժողովրդավարական ազատությունները` խոսքի և ԶԼՄ-ների ազատությունները պաշտպանելու ուղղությամբ:
«Չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությունը կա, և առավելևս, Թուքիայի շահերից է բխում հաշվեհարդար տեսնել ազատությունների հետ,-ասել է Քլինթոնը:- Ինձ թվում է, որ նման քաղաքականությունը հակասում է Թուրքիայի մյուս ձեռքբերումներին: Նայելով կողքից այդ ամենին, ես ուղղակի ոչինչ չեմ հասկանում»:

No comments: