Sunday, July 17, 2011

Հիլարի Քլինթոնը Ստամբուլում այցելել է Հունաց պատրիարքարան

News.am. 17.7-2011- Լիբիայի հարցով կոնտակտային խմբի համաժողովին մասնակցելու համար Ստամբուլում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդիպել է Հունաց պատրիարքի հետ։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ, անվտանգության խիստ միջոցառումների ներքո Հիլարի Քլինթոնն այցելել է Հունաց պատրիարքարան, որտեղ 1,5 ժամանոց հանդիպում է անցկացրել Հունաց պատրիարք Բարդուղիմեոսի հետ։ Հանդիպումն անցել է փակ դռների հետեւում եւ դեռեւս մանրամասներ հայտնի չեն։ Այնուհետ Քլինթոնը Սուրբ Յորգո եկեղեցում մոմ է վառել եւ աղոթել, որից հետո հեռացել է պատրիարքարանից։
Նշենք, որ Լիբիայի հարցով կոնտակտային խմբի համաժողովին մասնակցելու համար Ստամբուլ են ժամանել տարբեր երկրների մոտ 3 տասնյակ ղեկավարներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ։
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի օրակարգում է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղի խնդիրը։

No comments: