Saturday, July 16, 2011

Թուրք–քրդական բախումները շարունակվում են. զինյալները ոստիկանապետ են սպանել

Tert.am. 16-7-2011- Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալների կողմից Սիիրթ քաղաքում իրավապահների վրա իրականացված հարձակման հետևանքով սպանվել է ոստիկանապետ Օսման Դեմիրը։
Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան։ Քուրդ զինյալները կրակ են բացել պարեկային մեքենայի վրա, ինչի հետևանքով ոստիկանապետ Օսման Դեմիրը վիրավորվել է։ Թուրք իրավապահները պատասխան կրակ են բացել, որից հետո զինյալները հեռացել են։
Դեմիրը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է։
Ներկա պահին Սիիրթում լայնածավալ գործողություն է իրականացվում հարձակում իրականացրած PKK–ի զինյալներին հայտնաբերելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ նախորդ օրը Դիարբեքիր նահանգում PKK–ի և թուրքական զորամիավորումների միջև տեղի ունեցած կատաղի բախումների հետևանքով զոհվել էր 13 և վիրավորվել 7 թուրք զինվոր։

No comments: