Saturday, July 16, 2011

Էրդողան. Քրդական հարց արդեն չկա, կա «ՔԲԿ»- ի հարց

Panorama.am. 16-7-2011- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուրբաթօրյա նամազից հետո մզկիթից դուրս գալիս ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ, որի ժամանակ անդրադարձել է օրերս Դիարբեքիրում թուրք-քրդական զինված ընդհարմանը:
Այս մասին տեղեկացնող թուրքական «Milliyet» օրաթերթը հայտնում է, որ Էրդողանը, մատնանշելով քուրդ զինյալների կողմից սպասնված 13 թուրք զինվորների հանգամանքը, մասնավորապես ասել է. «Ահաբեկչական կազմակերպությունը պետք է այս մի բանը լավ իմանան, որ նման վատ պահվածքով երբեք ու ոչ մի տեղ մեզանից բարի մտադրություն թող չսպասի»:
Նշենք, որ «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) Անկարայի կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն:
Թուրքիայի կառավարության ղեկավարը շարունակելով քրդական թեման բացահայտ հայտարարել է. «Հիմա արդեն քրդական հարց չկա, կա «ՔԲԿ»-ի հարց այս երկրում: Ազգությամբ քուրդ մեր Թուրքիայի քաղաքացիների խնդիրներ կան, որոնց լուծման ուղղությամբ մենք ինչպես առաջ, այնպես էլ հետո շարունակելու ենք ջանք ներդնել»:

No comments: