Tuesday, July 5, 2011

Պետական պարտքը արդյունավետ չի օգտագործվում. Արծվիկ Մինասյան

Tert.am. 4-7-2011- Պետական պարտքի հետ կապված Հայաստանի հիմնական խնդիրն այն է, թե որքանով է այդ պարտքն արդյունավետ օգտագործվում։ Tert.am–ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «ՀՅԴ» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը։ Ըստ նրա՝ ոչ այնքան պետք է մտածել պարտքի բեռի մեծության մասին, որքան այն մասին, թե դրա արդյունքը, դրա ներդրումն ինչ ժամկետայնությամբ և ինչ արդյունավետությամբ կարող է հետ գալ, և թե ինչպես յուրաքանչյուր հաջորդ սերունդ պետք է ավելի արդյունավետորեն այդ պարտքի բեռի տակից դուրս գա։ Եթե չկա այդ արդյունավետությունը, կնշանակի, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բեռն անընդհատ մեծանում է։
«Ցավոք, Հայաստանում հենց այդ միտումն է նկատվում։ Ներկա դրությամբ յուրաքանչյուր քաղաքացու համար արդեն իսկ ձևավորված պարտքի բեռը մեկ տարվա կտրվածքով 1400 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է։ Այսինքն յուրաքանչյուր քաղաքացու վրա արդեն իսկ այդքան արտաքին պարտքի բեռ կա։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր քաղաքացի շահագրգռված պետք է լինի այդ պարտքի օգտագործման արդյունավետության ուղղությամբ, որովհետև ինքն է վճարում ի վերջո։ Կարևոր չէ, որ դա գալիս է ընդհանուր մի կաթսա ու այդ կաթսայից է վճարվում։ Ի վերջո իր բարեկեցության հաշվին է այդ պարտքը վճարվելու»,– նշեց Արծվիկ Մինասյանը։

Պարտքերի օգտագործման արդյունավետության մասին տնտեսագետը բացասական կարծիք ունի։

No comments: