Ադրբեջանի իշխանությունները հրաժարվո՞ւմ են ամերիկյան լոբբիից
News.am. 27-7-2011- Վերջին ժամանակներս Բաքուն կտրուկ կրճատել է ԱՄՆ-ում ադրբեջանամետ լոբբի ստեղծելուն ուղղված ծախսերը: Եթե 2008-2009 թվականներին այդ նպատակներով ծախսվել է 1,3 մլն դոլար, ապա վերջին ամիսներին ըստ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի տվյալների, Ադրբեջանի իշխանությունները պայմանագիր են կնքել միայն Վաշինգթոնի Patton Boggs ընկերության հետ` տարեկան մոտ 400 հազար դոլարի:
Ինչպես հաղորդում է Turan գործակալությունը` վկայակոչելով ամերիկյան անանուն աղբյուրները, Մերձավոր Արեւելքում հեղափոխությունների ալիքը ստիպել է Բաքվի իշխանություններին հրաժարվել Վաշինգթոնում սեփական լոբբին ստեղծելու քաղաքականությունից: Ընդ որում, ըստ աղբյուրի, Բաքվում սխալ են հասկանում ամերիկյան լոբբիստների նշանակությունը: «Մենք լոբբի ենք իրականացնում ոչ թե կոնկրետ ռեժիմների, այլ երկրի շահերի համար»,- ասել է նա:
Աղբյուրի փոխանցմամբ, ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների սառեցման փուլում Բաքուն ընդհանրապես ԱՄՆ-ում լոբբի իրականացնելու համար ծախսեր չէր անում:
Turan գործակալությունը նաեւ նշում է, որ «ի տարբերություն Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի հայերը Վաշինգթոնում ավելի ուժեղ լոբբիստական աջակցություն են վայելում»:

No comments:
Post a Comment