Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ` այսօր Իրանի Արևելյան Ազարբայջան նահանգի ոստիկանության հրամանարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի ոստիկանական ուժերի հրամանատար, գեներալ Էսմայիլ Ահմադի Մողադամը:
Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Իրանի ներքին գործերի նախարարի անվտանգության հարցերով տեղակալ Ալի Աբդոլլահին նշել էր. «Իրանա-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած միջադեպի պատճառն այն է, որ ադրբեջանական ուժերը անօրինական և անուշադիր պահվածք են դրսևորել Իրանի Իսլամական Հանրապետության սահմանապահների «կանգնիր» հրամանի նկատմամբ` մուտք գործելով իրանական սահմանային տարածք»:
Իրանի ԱԳՆ մամլո խոսնակ Ռամին Մեհմանփարաստը ևս անդրադարձել էր միջադեպին, նշելով, որ սահմանային միջադեպի պատճառն այն է եղել, որ Ադրբեջանի Հանրապետության մի քանի սահմանապահներ մուտք են գործել իրանական սահմանային տարածք:
Իրանի մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալաեդդին Բորուջերդիի խոսքով էլ` ադրբեջանցի սահմանապահ սպան զոհվել էր ադրբեջանական կողմի անփութության պատճառով:
Նշենք, որ հուլիսի 3-ին, ժամը 13:15-ի սահմաններում իրանա-ադրբեջանական սահմանային հատվածում փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով ադրբեջանցի լեյտենանտ Ռուֆաթ Գուլիևը ծանր վիրավորվել և դեպքի վայրից տարհանման ժամանակ մահացել էր:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment