Thursday, July 28, 2011

Փղերը կարողանում են ընկերություն անել

News.am. 28-7-2011- Ասիական փղերը կարողանում են ընկերություն անել: «Էկոլոգիա» ամսագրում հրապարակված հետազոտության մեջ ասվում է, որ թեեւ Շրի Լանկայում էգ փղերը կարող են փոխել շրջապատը, նրանք պահպանում են ընկերների լայն, կայուն ցանց, որից էլ զուգընկերներ են ընտրում: Հետազոտության ընթացում, որը տեւել է 5 սեզոն, փղերի 16%-ը ամբողջությամբ փոխել է «լավագույն ընկերների» հնգյակը:
Գիտնականների դիտարկումներով, այն կենդանիները, որոնք քիչ ընկերներ են ունենում, ավելի կապված են լինում նրանց հետ, իսկ շատ ընկերներ ունեցողներն ավելի պակաս հավատարիմ են: «Մեր աշխատանքը ցույց է տալիս, որ փղերը կարող են ճանաչել իրենց ընկերներին եւ վերականգնել կապերը երկար բաժանումից հետո»,-նշել է Փենսիլվանիայի համալսարանից դոկտոր Շերմին դա Սիլվան:

No comments: