Thursday, July 28, 2011

Փիսիկը 1 ժամ պտտվել է լվացքի մեքենայում

Tert.am. 28-7-2011- Շոտլանդական Աբերդինում լվացքի մեքենայում մեկ ժամ շարունակ «լողացած» կատվի ձագին հաջողվել է կենդանի մնալ։ Այս մասին գրում է Aberdeen Evening Express պարբերականը։
Լվացքի արդյունքում Պրինցեսա անունով երկու ամսական փիսիկը լուրջ վնասվածքներ չի ստացել և երկու օրում լիովին վերականգնվել է։
Ինչպես պատմել է փիսիկի տեր Սյուզան Գորդոնը, կատուն ցատկել է լվացքի մեքենայի մեջ, երբ բնակարանն ուսումնասիրելու նպատակով շրջելիս է եղել։ Սարքի մեջ կենդանին հարմար տեղավորվել է տիրուհու շորերի մեջ։
Գորդոնը, չնկատելով կատվին, փակել է մեքենայի դուռը, լվացքի փոշի լցրել ու միացրել սարքը։ Երբ լվացքն ավարտվել է, կինը թաց շորերը վերցնելիս տեսել է փոքրիկ վախեցած Պրինցեսային՝ խճճված ջինսերի մեջ։
Շոտլանդուհին անմիջապես փիսիկին տարել է անասնաբույժի մոտ։
Այժմ Պրինցեսան իրեն լավ է զգում։

No comments: