Tuesday, July 26, 2011

Լ. Յունուս. Նախիջևանը Ադրբեջանի Թուրքմենստանն է

Panorama.am. 25-7-2011- Մարդու իրավունքների և ժողովրդավարության խախտումների առնչությամբ Ադրբեջանի իշխանությունների հասցեին միջազգային կառույցներից հնչող քննադատությունները վերջին շրջանում ավելացել են: Բացասական երանգավորմամբ հատկապես հաճախ հիշատակվում է Նախիջևանի գերագույն խորհրդի նախագահ Վասիֆ Թալիբովի անունը:
Ադրբեջանի իշխանությունը հակաժողովրդավարական գաղափարները երկրում իրականացնում է` դրանք Նախիջևանում փորձարկելուց հետո: Այս մասին գրում է «Ազադլիգ» թերթը:
Իրավապաշտպան Լեյլա Յունուսի կարծիքով` Նախիջևանը վերածվել է հակաժողովրդավարության փորձադաշտի: Իրավապաշտպանը նշել է, որ Նախիջևանը Ադրբեջանի Թուրքմենստանն է:
«Մարդկանց ազատորեն հավաքվելու իրավունքը լրջորեն սահմանափակվեց նախ Նախիջևանում: Հետո դա տարածվեց ողջ Ադրբեջանով մեկ: Եթե նախկինում արտասահմանցի լրագրողների, դիվանագետների այցերը խնդրահարույց էին միայն Նախիջևանում, ապա այժմ հնարավորություն չի տրվում մուտք գործել Ադրբեջան: Դա մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ Ադրբեջանի իշխանությունը իր հակադեմոկրատական քայլերը տարածում է ողջ Ադրբեջանում` դրանք նախ Նախիջևանում անցկացնելուց հետո»,- ասել է ադրբեջանցի իրավապաշտպանը:


No comments: