Պաշտոնապես փաստաթղթի բովանդակությունը գաղտնի է պահվում: Նրա պարունակությունը հրապարակվում է այն դեպքում, երբ դրանում մեղադրվող անձինք չեն ձերբակալվում մեկ ամսվա ընթացքում:
Այնուամենայնիվ, լիբանանյան լրատվամիջոցները կարողացել են պարզել սպանության մեջ մեղադրվող 4 անձանց ինքնությունը, ընդ որում նրանցից երկուսը «Հըզբոլլահ» շարժման առաջնորդներից են:
Մասնավորապես, փաստաթղթում տեղ են գտել «Հըզբոլլահի» զինված խմբավորումների հրամանատարներից մեկի` Մուսթաֆա Բեդրետտիննի և նույն շարժման քաղաքական թևի բարձրաստիճան ներկայացուցիչ Սալի Այաշի անունները:
Երրորդի անունը Սամի Իսա է. նրա մասին այլ տեղեկություններ չկան: Չորրորդի անձը պարզված չէ: ՄԱԿ-ը նույն անձանց նաև մեղադրել է Հարիրիի սպանությունից հետո տեղի ունեցած մի շարք քաղաքական հաշվեհարդարների մեջ:
Նշենք, որ Հարիրին սպանվել էր 2005 թվականին. նրա մեքենան պայթեցվել էր Բեյրութի կենտրոնում:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment