Tuesday, July 12, 2011

Ոչ միայն Արցախը, այլ նաեւ Հայաստանն այսօր փաստացիորեն բանակցային կողմ չէ. «Ժառանգություն»

News.am. 12-7-2011- Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում ոչ հայանպաստ լուծում չպետք է սպասել, հուլիսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը: Նրա խոսքով` Հայաստանը բանակցային սեղանի շուրջ ներկայացնում են այնպիսի մարդիկ, որոնք կանգնած են արցախյան հերոսամարտի ակունքներում եւ մեծ ավանդ են ներդրել բանակցային գործընթացում, հետեւապես չեն գնա ոչ հայանպաստ զիջումների:
Ասուլիսին ներկա մյուս բանախոս` «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Կարինե Հակոբյանը հայտարարեց, թե ԼՂ բանակցային գործընթացի ուրջ ի հայտ եկած զարգացումները վտանգավոր են: «Հայկական կողմը խնդրի շուրջ տարվող քաղաքականության հեղինակը չէ եւ նույնիսկ բանակցային կողմ չի բանակցային սեղանի շուրջ: Ցավոք, ոչ միայն Արցախը, այլ նաեւ Հայաստանն այսօր փաստացիորեն բանակցային կողմ չէ»,-նշեց Հակոբյանը: Նրա խոսքով` որքան Հայաստանը թուլանում է ներքաղաքական, ներպետական կյանքում, այնքան թուլանում են նաեւ նրա դիրքերը բանակցային սեղանի շուրջ:
«Ժառանգությունը» ուժեղ իշխանությանը դեմ չէ, շատ է ուզում ունենալ ուժեղ իշխանություն, ի տարբերություն իշխանության, որը չի ուզում ունենալ ուժեղ իշխանություն»,-նկատեց «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղարը: Նա նաեւ հավելեց, որ ԼՂ խնդրի շուրջ առաջիկայում որեւէ դրական տեղաշարժի ակնկալիք չունի:

No comments: