Tuesday, July 12, 2011

Բեն Լադենին հայտնաբերելու համար ամերիկացիները կեղծ պատվաստում են կազմակերպել. The Guardian

Tert.am. 12-7-2011- Նոր մանրամասներ են հայտնի դարձել ԱՄՆ հետախուզական մարմինների կողմից աշխարհի նախկին թիվ մեկ ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի ոչնչացման մասին։
Լրագրող Սաիդ Շահը բրիտանական The Guardian պարբերականում հոդված է հրապարակել, ըստ որի ամերիկացիները Աբոտաբադ քաղաքում պատվաստման կեղծ միջոցառում են կազմակերպել, բեն Լադենի հարազատների ԴՆԹ նմուշներ ստանալու համար։ Կասկածներ չհարուցելու համար «պատվաստումները» սկսվել են քաղաքի աղքատ թաղամասերից, իսկ իրականացման համար ամերիկյան հետախույզները հավաքագրել են բարձրաստիճան պակիստանցի մի բժիշկի։
Բեն Լադենի ոչնչացումից հետո պակիստանյան իրավապահները ձերբակալել էին հայտնի բժիշկ Շաքիլ Աֆրիդիին, ով շրջանցելով Աբոտաբադի առողջապահական կառույցները քաղաքում հեպատիտ Բ–ի դեմ պատվաստման միջոցառումներ է կազմակերպել։ Ապրիլին բեն Լադենի առանձնատուն է ուղարկվել մի բուժքույր, պատվաստումներ անելու նպատակով։ Որոշ տեղեկություններով նա իր հետ տուն է մտցրել էլեկտրոնային ինչ որ սարք։ Հստակ հայտնի չէ նաևմ արդյոք նրան հաջողվել է ստանալ բեն Լադենի կամ նրա ընտանիքի որևէ անդամի ԴՆԹ։

No comments: