Thursday, July 28, 2011

Ղարաբաղի հարցում Հայաստանի վրա ոչ ոք ճնշում չի բանեցնում. ՀՀԿ-ական պատգամավոր

News.am. 28-7-2011- Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի վրա արտաքին ոչ մի ճնշման մասին խոսք լինել չի կարող: Այս մասին այսօր` հուլիսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը:
«Հայաստանի դիրքորոշումները համահունչ են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա) դիրքորոշումներին: Հայաստանի ակտիվ դիվանագիտությունը այս ճակատում թույլ է տալիս մեր դիրքերն առաջ մղել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ՕԵԿ փոխնախագահի կարծիքով, նրանք դեռ մինչեւ վերջ չեն կողմնորոշվել իրենց հետագա գործողությունների առումով: «Այդ երկրի առաջին դեմքերի հակասական հայտարարությունները, հռետորության կտրուկ փոփոխությունը եւ մի շարք այլ փաստեր ցույց են տալիս, որ Ադրբեջանում անորոշության մթնոլորտ է տիրում»,- ընդգծել է նա:

No comments: