Thursday, July 28, 2011

Կազանում շատ մոտ էինք հաջողության. Սերժ Սարգսյան

Tert.am. 28-7-2011- «Կազանի հանդիպումից մեծ էին թե մեր, թե միջազգային հանրության սպասումները, բայց, ցավոք, այդ սպասումները չարդարացան»,– հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ այսօրվա ասուլիսի ժամանակ։
«Կազանում, իրականում, մենք շատ մոտ էինք հաջողության»,- հավելեց նա։
Սերժ Սարգսյանի խոսքով՝ անհնար է չհարգել սեփական ճակատագիրը տնօրինելու, անվտանգության երաշխիքներ ունենալու և սեփական պատմական հայրենիքում զարգանալու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները։
«Այս իրավունքները պարտավոր են հարգել բոլորը, այլ լուծում գոյություն չունի»,– ասաց Սերժ Սարգսյանը։

No comments: