Monday, July 18, 2011

Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները Մոսկվայում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի խնդիրը

News.am. 18-7-2011- Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի իր գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ Մոսկվայում կքննարկի ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», երկկողմ հանդիպմանը կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ Մոսկվայի առաջարկությունները, որոնք ադրբեջանական ղեկվարությանը փոխանցվել էին հուլիսի 8 -ին` Լավրովի Բաքու կատարած այցի ժամանակ:
Նույն առաջարկությունները մինչ այդ ներկայացվել էին նաեւ Հայաստանի ղեկավարությանը:

No comments: