Wednesday, August 31, 2011

Թուրքիայի բանտերում պահվում է Հայաստանի 11 քաղաքացի

Tert.am. 31-8-2011- Թուրքիայի բանտերում տարբեր հանցագործությունների համար պահվում են Հայաստանի Հանրապետության 11 քաղաքացիներ։ Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի Արդարադատության նախարարության տվյալները։
Համաձայն այդ տվյալների՝ Թուրքիայի բանտերում պահվում են ընդհանուր առմամբ 105 երկրներից ավելի քան 2000 քաղաքացիներ։
Թուրքական բանտերում պահվող քաղաքացիների թվաքանակով առաջին երեք հորիզոնականները զբաղեցնում են Իրանը (462), Թուրքմենստանը (268) և Վրաստանը (132)։
105 երկրների ցուցակում 11 քաղաքացիներով Հայաստանը զբաղեցնում է 31-րդ հորիզոնականը, Ադրբեջանը 66 քաղաքացիներով՝ 7-րդ հորիզոնականը։
Բացի այդ, թուրքական բանտերում պահվում են նաև Գերմանիայի 31, Ուզբեկստանի 29, Հոլանդիայի 25, Հունաստանի 23, Ռուսաստանի 20, Ուկրաինայի 13 քաղաքացիներ։

No comments: