Wednesday, August 31, 2011

Թուրքիայի քրդական կուսակցությունն իր համագումարին Իրաքի նախագահին է հրավիրել

News.am. 31-8-2011- Թուրքիայի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցությունը սեպտեմբերի 4-ին տեղի ունենալիք մեծ համագումարը նախադեպերի առիթ է դառնալու։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ քրդական կուսակցությունն արդեն հրաժարվել է համագումարի լուսաբանման համար հավատարմագիր տրամադրել իշխանամետ Yeni Şafak-ին, որը օրեր առաջ գլխավոր էջում մեղադրել էր քրդական կուսակցությանը՝ տեղադրելով «Մարդասպանը դու ես» վերնագրով հրապարակում։
Հայտնի է դարձել, որ քրդական կուսակցությունը համագումարին մասնակցելու համար հրավերներ է ուղարկել Իրաքի նախագահ Ջելալ Թալաբանիին, Հյուսիսային Իրաքի Քրդստանի ինքնավարության նախագահ Մեսուդ Բարզանիին, ինչպես նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, Թուրքիայի գլխավոր ընդդիմության՝ «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին։

No comments: