Monday, August 15, 2011

Ադրբեջանի նավթային պետական ընկերությունը Թուրքիայում նավթամթերքի գործարանի կառուցումը հետաձգել է 2011 թ. հոկտեմբեր

News.am. 14-8-2011- Ադրբեջանի նավթային պետական ընկերությունը (SOCAR) Թուրքիայում նավթամթերքի գործարանի կառուցման ժամկետը տեղափոխել է 2011թ. հոկտեմբեր: Այդ մասին հայտարարել է ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաեւը, փոխանցում է Azerbaijan Business Center-ը: Հունիսին նա նշել էր, որ շինարարական աշխատանքները կմեկնարկեն սեպտեմբերին:
Գործարանի կառուցումը կարժենա 5 մլրդ դոլար, հզորությունը կկազմի տարեկան 10 մլն տոննա (215 հազ. բարել օրական), աշխատանքները կավարտվեն 2015թ-ին:
Գործարանը կառուցվելու է Ալյագայի շրջանում` Իզմիր նավահանգստից ոչ հեռու, թուրք-ադրբեջանական SOAR-Turcas համատեղ ձեռնարկության կողմից: Գործարանի շնորհիվ Թուրքիան ակնկալում է 30%-ով կրճատել նավթամթերքի ներմուծումը, իսկ Ադրբեջանը` դուրս գալ Ռումինիայի եւ Միջերկրական ծովի երկրների շուկաներ:

No comments: