Saturday, August 20, 2011

Լոս-Անջելեսի դաշնակցականները հրաժարվել են մասնակցել անկախության 20-ամյակի միջոցառումներին

ՀՅ Դաշնակցության բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը քննադատել է Լոս Անջելեսում Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված երեկույթը բոյկոտելու մասին ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի որոշումը:
ՀՅ Դաշնակցության մամլո դիվանից NEWS.am-ին հայտնեցին, որ Մանոյանը նշել է, թե այդ հայտարարությունն արտահայտում է Կենտրոնական կոմիտեի դիրքորոշումը եւ, թերեւս, արդյունք է գաղութում առկա որոշակի տրամադրությունների։ «Հասկանալի է, որ Հայաստանում կուտակվել են բազմաթիվ հիմնահարցեր, առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ։ Բայց 20-ամյա տարելիցը մեր ընդհանուր հաղթանակի եւ ձեռքբերումների ամրագրումն է»,- նկատել է նա: «Մենք իրավունք չունենք այս մակարդակի միջոցառումներում անձնավորված հարաբերություններով եւ հուզական քայլերով առաջնորդվելու, այլ առիթը պետք է օգտագործենք` մնալով հանդերձ մեր սկզբունքային դիրքերում` նման միջոցառումներով արտահայտելու մեր միասնականությունն ու համախմբվածությունը»,- ընդգծել է Մանոյանը:

No comments: