News.am. 23-8-2011- Հայագետ Աբրահամ Տերյանը հայտնաբերել է Ք.Հ 4-րդ դարի նամակ, որը վկայում է հայ եկեղեցու եւ Երուսաղեմի հիերարխիայի կապերի մասին, հաղորդում է Nouvelles d‘Armenie-ն:
Նամակը գրվել է Երուսաղեմի եպիսկոպոս Մակարիայի կողմից, ով ուղարկվել էր Սրբազան երկիր` կայսր Կոնստանդինի հրամանով Աստծո դամբարանի տաճարի շինարարությունը վերահսկելու համար: Նամակը պարունակում է պատասխաններ վերջերս ստեղծված հայկական եկեղեցու ներկայացուցիչների` կնքման եւ հաղորդության հարցերի շուրջ:
Նամակը գրված է հունարեն, հայերեն թարգմանության հետ միասին (մինչեւ 405 թ. հայոց այբուբենի ստեղծումը հայկական տեքստերը գրվում էին հունարեն կամ արաբերեն տառերով): Իր հայտնագործության վերաբերյալ Տերյանը ունի գիտական աշխատանք, որը լույս է տեսել 2008 թ.-ին:
Հայտնագործության համար Տերյանը արժանացել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի մրցանակին: Ավելի վաղ նա ստացել էր Ֆուլբրայտովյան ֆոնդի եւ Ամերիկա-իսրայելայան կրթական հիմնադրամի մրցանակներ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment