Saturday, August 27, 2011

«Առավոտ». Պոռնո տեսանյութի հերոսը նոր պաշտոն է ստացել՝ 4 անգամ ավելի բարձր աշխատավարձով

Tert.am. 27-8-2011- Էկոնոմիկայի նախարարի նախկին խորհրդական Արմեն Գևորգյանը, որը 3 ամիս առաջ ազատվեց պաշտոնից այն բանից հետո, երբ Slaq.am-ը նկարահանել էր, թե ինչպես է նա Անվտանգության խորհրդի և ԵՄ կազմակերպած մի աշխատաժողովի ժամանակ պոռնո կայք դիտում՝ նախարար Տիգրան Դավթյանի հրամանով նշանակվել է Գյումրու Տեխնոպարկի տնօրենի խորհրդական։ «Եթե Արմեն Գևորգյանը տեսանյութից առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարարին խորհուրդներ տալու դիմաց վարձատրվում էր 150 հազար դրամ, ապա տեսանյութից հետո Գյումրու տեխնոպարկի տնօրեն Գուրգեն Պարոնյանին տված իր խորհուրդների դիմաց կստանա 600 հազար դրամ, այսինքն՝ 4 անգամ ավելի»։

No comments: