Saturday, August 20, 2011

«Արի տուն» ծրագրի 5-րդ փուլի մասնակիցների հանդիպումը Մոնթեի զինակից ընկերների հետ

Օգոստոսի 18-ին ՀՀ սփյուռքի նախարարությունը, զուգակցելով «Մեր մեծերը» և «Արի տուն» ծրագրերը, Աղվերանի «Կարին» ճամբարում կազմակերպեց Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի զինակից ընկերների`Ալեք Ենիգոմշյանի, Հրայր Կարապետյանի, Մարտիրոս Ժամկոչյանի և Էդիկ Բաղդասարյանի հանդիպումը «Արի տուն» ծրագրի մասնակիցների հետ:
Այս տարի Մոնթե Մելքոնյանի անունն ընդգրկված է ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրում, որի շրջանակներում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքի համայքներում:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վարդան Մարաշլյանը և նախարարության ներկայացուցիչներ:
Հերոսի ընկերները սփյուռքահայ երիտասարդներին ներկայացրեցին վերջինիս կենսագրությունը, պատմեցին հետաքրքիր դրվագներ նրա կյանքից:
Ցուցադրվեց Մոնթեին նվիրված վավերագրական ֆիլմ, որից հետո հյուրերը պատասխանեցին երիտասարդների հարցերին:
«Մենք` բոլորս, պետք է վառ պահենք Մոնթեի հիշատակը. պետք է ապրենք Հայրենիքով, հզորացնենք Հայրենիքը»,- ասաց Էդիկ Բաղդասարյանը:
Համդիպման ավարտին մեկ րոպե լռությամբ ներկաները հարգեցին լեգենդար հերոսի անմահ հիշատակը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

No comments: